Ներքին 5 տարի առաջ - 12:10 12-03-2021

ՇՈՇՈՒՄ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է, ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ՀԱՅՐԵՆԻ ԳՅՈՒՂ

Շոշ գյուղից Արցախի 2-րդ պատերազմում 6 շոշեցի է զոհվել, 3-ը վիրավորվել են: Համայնքի ղեկավարի խոսքով՝ կատարվում են անհրաժեշտ աշխատանքներ՝ բնակիչների՝ համայնք վերադառնալու ուղղությամբ, ենթակառուցվածքների մոտ 80%-ը վերականգնվել է, վերադարձել է բնակչության կեսից ավելին: Այս մասին գրում է auroranews.am-ը:

Նախքան Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը՝ գյուղն ուներ 621 բնակիչ, այսօր՝ 390: Ջրամատակարարումն իրականացվում է համայնքի կողմից` ինքնահոս եղանակով, համակարգը սնվում է երկու ակունքներից: Համայնքի տարածքում առկա է թվով 16 աղբյուր: Դպրոցը կառուցվել է 2004 թ. «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ: Հունվարի 11-ից գործում է դպրոցը, իսկ փետրվարի 15-ից՝ մանկապարտեզը:

Պատերազմական գործողությունների հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ է անցել համայնքի գյուղատնտեսական նշանակության տարածքների մեծ մասը, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծում համայնքում բնակչության զբաղվածության առումով: Շոշի տարածքում կատարվում են ականազերծման աշխատանքներ, բնակչության շրջանում՝ իրազեկման միջոցառումներ կյանքին և առողջությանը սպառնացող պայթուցիկ նյութերի հետ շփումից խուսափելու ուղղությամբ: Ակտիվ կերպով շարունակվում են նաև վնասված տների շինարարական աշխատանքները:

Գյուղը ունի եկեղեցի: Համագյուղացի բարերար, «Արցախի հերոս» Կարեն Ջալավյանի միջոցներով այն վերանորոգվել էր մինչև պատերազմը, պատերազմից հետո մեկ անգամ պատարագ է մատուցվել: Շոշն ունի սննդի սպասարկման մի քանի կետ, բուժկետ, համայնքապետարան: Գազիֆիկացված է: Գործում է ինտերնետ ծառայություն:

Լուսավորված է գյուղի միայն հիմնական փողոցը, անվտանգության նկատառումներից ելնելով՝ անհրաժեշտ է համայնքում գիշերային լուսավորության համակարգի շուտափույթ ներդրում կատարել: Մտահոգիչ հարցերի թվում է գյուղամիջյան ճանապարհների վերանորոգման խնդիրը: Տրանսպորտային կապը կարգավորված է, ուղևորափոխադրումներն իրականացվում են կանոնավոր երթուղիներով և սեփական մեքենաներով:

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում