Ուղիղ եթեր
Մամուլ 5 տարի առաջ - 08:15 10-03-2021

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲՈՒՄ ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՁԵՒԱՎՈՐՈՒՄ. ՀՐԱՊԱՐԱԿ

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով ՊՆ-ում նոր պաշտոն ստացավ՝ հատուկ հանձնարարությունների գծով ավագ սպա: Որոշ տեղեկություններով, այդ պաշտոնը ստեղծվել է հատուկ նրա համար․ Փաշինյանը Դավթյանին որոշել է գործուղել ԳՇ՝ երկիշխանություն ստեղծելու եւ Օնիկ Գասպարյանի վրա հոգեբանական ճնշում գործադրելու համար։

Ուշագրավ է, որ Փաշինյանի լրատվամիջոցը, որն առաջինը հայտնեց այս նշանակման մասին, գրել էր, որ Ա․ Դավթյանը «ԳՇ-ում» նշանակվել է հատուկ հանձնարարությունների գծով ավագ սպա, ավելի ուշ հրապարակման միջից հանվեց «ԳՇ» բառը, քանի որ օրենքով սահմանված է ԳՇ կազմը, եւ նման հաստիք գոյություն չունի։

Հիշեցնենք, որ Արտակ Դավթյանը Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք 2 անգամ բարձր պաշտոն է ստացել եւ պաշտոնանկ արվել։ Հեղափոխությունից հետո նա նշանակվեց ԳՇ պետ, ապա 2020-ի հունիսի 8-ին ազատվեց՝ կարանտինի ժամանակ որդու հարսանիքի հետ կապված սկանդալի պատճառով։ Հաջորդ պաշտոնն ստացել է 2020-ի հուլիսի 17-ին՝ նշանակվել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ, իսկ 2020-ի նոյեմբերի 16-ին՝ ազատվել։

ԳՇ հայտնի հայտարարությունից եւ Փաշինյանի կողմից Օնիկ Գասպարյանի ազատման որոշումը ստորագրվելուց հետո տեղեկություններ կային, որ Փաշինյանը նրան է տեսնում ԳՇ պետի պաշտոնում, բայց երեկվա նշանակումը հուշում է, որ Օնիկ Գասպարյանի դիրքերն ամուր են, եւ Սահմանադրությունն ու օրենսդրությունը հնարավորություն չեն ընձեռում այդքան հեշտ ազատվել նրանից, ուստի նոր՝ անօրինական ճանապարհներ են մտմտում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել