Արտաքին 5 տարի առաջ - 12:10 10-03-2021

ԲԱՅԴԵՆԸ ՄՈՌԱՑԵԼ Է ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՆՈՒՆԸ ԵՎ ԱՆՎԱՆԵԼ Է ՆՐԱՆ «ԱՅՆ ՏՂԱՆ»

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հավանաբար մոռացել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի անունը՝ անվանելով նրան «այն տղան, որը ղեկավարում է այս ստորաբաժանումը»: Այս մասին գրում է The Sun-ը:

Միջադեպը տեղի է ունեցել, երբ 78-ամյա պետության ղեկավարը հայտարարում էր երկու կին գեներալների նշանակման մասին լուրը, Օսթինին նա անվանում է «տղա», իսկ Պաշտպանության նախարարությանը ՝ «այս ստորաբաժանում»:

«Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նախկին գեներալին: Ես շարունակելու եմ նրան գեներալի անվանել, բայց իմ, իմ ... այն տղային, որը ղեկավարում է այս ստորաբաժանումը », - ասել է Բայդենը:

Դեկտեմբերին Բայդենը սխալ է արտասանել Առողջապահության և մարդկային ծառայությունների թեկնածու Խավիեր Բեկերայի անունը, բայց հետո ուղղել է:

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից