Ավելին 5 տարի առաջ - 20:40 09-03-2021

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ «ԵՎՐԱՏԵՍԻԼ 2021»-ԻՆ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԵՐԳՉՈՒՀԻ ՄԱՆԻԺԱՆ

Ռուսաստանը Նիդեռլանդներում «Եվրատեսիլ 2021-ին» կներկայացնի Մանիժան:

Այդ մասին որոշումը կայացվել է մարտի ութին ռուսական Առաջին ալիքի ուղիղ եթերում՝ հեռուստադիտողի քվեարկությամբ:

Մանիժան նշել է. «Կարծում եմ Ռուսաստանում շատ տաղանդավոր և հետաքրքիր կատարողներ կան, որոնցից յուրաքանչյուրին պետք է տրվի հնարավորություն դրսևորվելու մեր երկրի սահմաններից դուրս: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այս վստահության համար: Ես չեմ ձախողվի: Ամեն ինչ կանեմ, ինչպես հարկն է, խոստանում եմ»:
«Եվրատեսիլ 2021» երգի մրցույթի ազգային ընտրության ժամանակ Մանիժայի մրցակիցներից էին «Therr Maitz» և «2Маши» խմբերը:
Երգչուհին կներկայանա «Russian Women» երգով, ռուսերեն կատարմամբ: Հարկե է նշել, որ վերջին անգամ Ռուսաստանը ռուսերեն երգով ներկայացել է 12 տարի առաջ:

Մանիժան ծնվել է Տաջիկստանում: Նա ունի իր առանձնահատուկ ոճը: Բացի երաժշտությունից զբաղվում է բարեգործությամբ: Նա «Գրանտ լայֆ» հիմնադրամաի դեսպան է, ՄԱԿ-ի փախստականների բարի կամքի դեսպանը, ինչպես նաև՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի ակտիվիստ:

Երվրատեսիլ երգի մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիս 22-ին: Հայտնի չէ անցկացման ձևաչափը, բայց հաստատված է, որ այն տեղի կունենա որոշակի սահմանափակումներով:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից