Ներքին 5 տարի առաջ - 16:02 09-03-2021

ԳՐԱՎՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՊԱՐԿԵՐ ՀԻՄՆԵԼ

Ստամբուլի տեխնոպարկը և Ադրբեջանի նորարարությունների հարցերով գործակալությունը համագործակցության հուշագիր են ստորագրել բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ վկայակոչելով Ստամբուլի տեխնոպարկի հաղորդագրությունը:

Փաստաթուղթը նախատեսում է ապագայում կողմերի համատեղ գործունեության իրականացում և բարձր տեխնոլոգիական պարկերի համատեղ ստեղծում:

Մասնավորապես, խոսքը Լեռնային Ղարաբաղի` Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքները բարձր տեխնոլոգիաների և նորարարությունների կենտրոնի վերածման, փորձի և գիտելիքների փոխանակման, երիտասարդ մասնագետների վերապատրաստման, ինչպես նաև ծրագրերի կազմակերպման մասին է`տարածաշրջանում տեխնոլոգիական գիտելիքների մակարդակը բարձրացնելու համար:

Ստամբուլի տեխնոպարկի գլխավոր տնօրեն Բիլալ Թոփչուն, որի մեկնաբանությունը բերված է հաղորդագրության մեջ, գոհունակություն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ տեխնոպարկը կկարողանա աջակցել Ադրբեջանի նորարարական գործակալությանը Լեռնային Ղարաբաղի «նոր պատմությունը գրելու» հարցում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:15 Վանաձորում բախվել են «Լադա»-ն և «Lexus GX470»-ը․ վերջինը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտում