Ներքին 5 տարի առաջ - 12:35 09-03-2021

ՉՈՐՍ ՕՐՈՒՄ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է 147 ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ. ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի համաձայն` մարտի 5-ից 9-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 147 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 46, մարմնական վնասվածք պատճառելու՝ 22, խարդախության` 19, ծեծի՝ 7, բնակարանային գողության՝ 5, անձի առևանգման և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 4-ական, գույքի դիտավորությամբ վնասման, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, զենք-զինամթերքի առգրավման՝ 3-ական, ապօրինի ծառահատման, յուրացման կամ վատնման, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաՃ կատարելու, որն առաջացրել է հիվանդի մահ և մարդու թրաֆիքինգի կամ շահագործման՝ 2-ական, գույքի դիտավորությամբ ոչնչացման, սպանության սպառնալիքի, թմրամիջոցի իրացման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, կաշառակերության, կողոպուտի, դատական ակտը չկատարելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելու, անձնական կյանքի մասին տեղեկություններ հրապարակելու, ինքնիրավչության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 7 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու՝ 2, սպանության փորձի և ապօրինի ծառահատման՝ 1-ական դեպք։

Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 61 պատահար. 4 մարդ զոհվել է, 102-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:15 Վանաձորում բախվել են «Լադա»-ն և «Lexus GX470»-ը․ վերջինը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտում