Արտաքին 5 տարի առաջ - 18:05 02-03-2021

ԱՆԹԱԼԻԱՅՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԴՐՈՇԸ ՆԵՏԵԼ ԵՆ ԱՂԲԱՄԱՆԸ

Թուրքիայի հարավային Անթալիա նահանգի Քումլուջա շրջանում երկրի պետական դրոշը հայտնվել է աղբամանում: Հաղորդում է ermenihaber.am-ը:

Քաղաքի բնակիչներն այն լուսանկարել և տեղադրել են համացանցում, որը հիստերիայի ալիք է բարձրացրել թուրք հասարակության մոլեռանդ շրջանակների մոտ, ինչպես նաև քննարկման առարկա դարձել սոցցանցերում։

Միջադեպի առնչությամբ Քումլուջայի հանրապետական գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել: Քննություն կատարելու համար դեպքի վայր են մեկնել ժանդարմերիայի և քաղաքապետարանին կից ոստիկանական ուժերը:

Ավելի ուշ պարզ է դարձել, որ Քումլուջայի նավաստիներն աղբը թափելուց չեն նկատել, որ տոպրակի մեջ թուրքական դրոշներ ու Քումլուջայի քաղաքապետարանի տարբերանշանով պաստառներ են եղել:

Նշվում է, որ անցյալ տարի տոնակատարություններից մեկի ժամանակ այդ դրոշներն ու պաստառները բաժանվել էին նավաստիներին։

Ամենից շատ դիտված

22:34 Դաժան ծեծի է ենթարկվել 19-ամյա ժամկետային զինծառայող. իրավապաշտպանն ահազանգում է
00:04 Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում. Ռուբինյանը որոշել է սահմանափակել ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը
10:04 Ձերբակալվել է գրող, հրապարակախոս Արա Նախշքարյանը
18:58 Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը
20:15 Կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրին. Արփինե Հովհաննիսյանը Բյուրեղավանի մի շարք բնակիչների անունից բանակցություններ կվարի «Վեոլիա Ջրի» հետ
13:28 Սոնա Եսայանը պատասխանել է երեխա չունենալու հարցերին
21:32 Երևանի Կենտրոնական գերեզմանատնից գողացել են մոտ 350 հազար դրամ արժողությամբ խնկամանը՝ իր մոմակալներով
22:20 Ինչու ոչ ոք չի մասնակցում Հրազդանի թանկարժեք մայթերի շինմրցույթին․ պարզաբանում
13:53 19.561.949.303 դրամ․ ինչ են ուզում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
09:55 Առաջիկայում Ռուսաստանում զորահավաք չկա, դրանք ընդամենը սադրանք են. Մեդվեդև