Ներքին 5 տարի առաջ - 12:09 25-02-2021

ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԻ ԲՈՂՈԻՔ ԱԿՑԻԱ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ՊՆ-Ի ՄՈՏ

Մի խումբ ժամկետային զինծառայողների ծնողներ ՊՆ-ի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով, որ իրենց՝ արձակուրդ եկած որդիներին այլևս չտանեն Արցախ, այլ թույլ տան ծառայել ՀՀ տարածքում։

«Մենք չենք ասում, որ երեխաները չծառայեն, սուտ է, թե նրանք փախուստի են դիմում, կամ դասալիք են, մենք ուզում ենք, որ նրանք մնան և ՀՀ սահմանին ծառայեն»,- ասել է տղաներից մեկի մայրը։

Ծնողներից մեկն էլ նշել է՝ իրենց երաշխիքներ են պետք, որ որդիները ճանապարհին գերի չեն ընկնի։

Ինչ վերաբերում է ՊՆ-ի հաղորդագրությանը, թե մի խումբ զինվորներ, ծնողների դրդմամբ, հրաժարվել են մեկնել իրենց մշտական տեղակայման վայրեր, ապա ծնողներից մեկը պնդել է, որ դրանք սուտ լուրեր են։

Ամենից շատ դիտված

14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
13:12 Վազգեն Սարգսյանը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
12:10 «Զվարթնոց»-ում ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի
07:58 ՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը․ «Հրապարակ»
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
15:00 Ծորակից թունավորված ջուր է գալիս, իսկ միլիոններ ստացող կառույցները հայտարարում են, որ պատասխանատու չեն