Ներքին 5 տարի առաջ - 13:45 23-02-2021

ՌԱՍԻԶՄԻ, ՄՈԼԵՌԱՆԴՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ԴՐՍՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՄԱՐԺԵՔ ԱՐՁԱԳԱՆՔ ՍՏԱՆԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ. ՄՀԵՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը տնտեսական և սոցիալական խորհրդի՝ Ռասիզմի, այլատյացության և խտրականության դեմ պայքարին նվիրված հատուկ հանդիպմանն իր ելույթում խոսել է համաշխարհային առողջապահական ճգնաժամի պայմաններում Արցախի դեմ Ադրբեջանի նախապես ծրագրված ագրեսիայի մասին և ընդգծել, որ այն ուղեկցվել է ահաբեկիչների ու վարձկանների ներգրավմամբ և ռազմական հանցագործությունների բազմաթիվ դրսևորումներով:

ՀՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ Ադրբեջանում ռասիզմի և այլատյացության վերացում ակնկալելը պատրանք է, քանի որ այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարումները, համակարգային կոռուպցիան և ատելության ու բռնության հրահրումը դարձել են բնականոն երևույթներ, որոնց մասին պարբերաբար հիշատակում են անկախ փորձագետներն ու միջազգային կազմակերպությունները

Մհեր Մարգարյանը հավելել է, որ իրեն որպես հանդուրժողականության և բազմամշակութայնության մոդել ներկայացնող Ադրբեջանը համակարգված ձևով փորձում է ջնջել իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայերի ներկայության յուրաքանչյուր հետք։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից շրջանառվող այսպես կոչված «կովկասյան Աղվանքի թեզին»՝ Մհեր Մարգարյանը նշել է. «Այդ պնդումները նրանք նպատակ ունեն արդարացնելու հայկական եկեղեցիների ինքնության յուրացումն ու խեղաթյուրումը, ինչը հակասում է գիտությանը, պատմությանը, բանականությանը և տարրական մարդկային պարկեշտությանը: Ռասիզմի, մոլեռանդության ու ատելության բոլոր դրսևորումները պետք է համարժեք արձագանք ստանան միջազգային հանրության կողմից»:


Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ