Ուղիղ եթեր
Մամուլ 5 տարի առաջ - 10:15 23-02-2021

ԻՍԿ ԱՅԼՈՑ ՎԻՐԱՎՈՐԵԼ ԿԱՐԵԼԻ՞ Է․ ՓԱՍՏ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Քրօրում փոփոխություն եւ լրացում կատարելու նախագիծ, համաձայն որի, նախատեսվում է սահմանել, որ հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելը կամ զրպարտելը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս օրենսդրական փաթեթն ամբողջությամբ մշակվել եւ արդարադատության նախարարին է փոխանցվել, այսպես կոչված, «սորոսական» ՀԿ-ների կողմից։ Սակայն այս ամենի մեջ հետաքրքիրն այն է, որ ստացվում է՝ իշխանության ներկայացուցչին կամ պետական ծառայողին վիրավորել չի կարելի, իսկ մնացած քաղաքացիների դեպքում դա նորմալ երեւույթ է։ Այս ֆոնին անհրաժեշտ է շեշտել, որ հատկապես վերջին օրերին իշխանությանը սատարող, իշխանության «տակ» աշխատող ոչ միայն «ֆեյքերը», այլեւ իրական անձինք բաց տեքստով ոչ միայն քննադատում, հեգնում կամ ծաղրում էին ընդդիմությանը, այլեւ բացահայտ անձնական վիրավորանքներ են հնչեցնում ընդդիմության տարբեր ներկայացուցիչների հասցեին, սակայն ո՛չ «իրավապաշտպանները», ո՛չ իրավապահները ծպտուն չէին հանում։

Ի դեպ, խոսելով այս, ինչպես նաեւ «չնույնականացված աղբյուրներին» վերաբերող ու նման այլ նախաձեռնությունների մասին՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը «Փաստի» հետ զրույցում մասնավորաբար նշեց. «Երբ նայում ենք այն քաղաքական գործիչների սոցիալական ցանցերի էջերը, լսում քաղաքական ելույթները, որոնք, ի դեպ, նախաձեռնում են օրենսդրական այդ փոփոխությունները, ապա տեսնում ենք, որ ամենաանպատասխանատու խոսքը լսում ենք հենց իրենց շուրթերից։ Իրենք են առաջինը բացասական, անպատասխանատու խոսքի օրինակ ծառայում հասարակության համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև