Ավելին 5 տարի առաջ - 20:33 18-02-2021

ՊԵՆԵԼՈՊԵ ԿՐՈՒԶԸ ՀՈՒՆԱԿԱՆ MARIE CLAIRE ԱՄՍԱԳՐԻ ՇԱՊԻԿԻՆ

46-ամյա Պենելոպե Կրուզը դարձել է հունական ամսագրի նոր աստղը: Լուսանակարները հագեցած են ամռան շնչով: Բաց սպիտակ վերնաշապիկ, արևի լույսով ողողված վարսեր, նուրբ դիամահարդարում, ոսկե ապարանջաններ. այսպիսին է Պենելոպեի տեսքը շապիկին:

Հունական ամսագրի որոշ կադրեր նախկինում հայտնվել են ֆրանսիական տարբերակում: Հարցազրույցի ժամանակ Պենելոպեն նաև խոսել է Lancome-ի կողմից բարեգործական նոր ծրագրին մասնակցելու մասին:

Նա նշել է, որ չկա ավելի լավ գաղափար, քան երիտասարադ աղջիկներին անհրաժեշտ ուսումնական միջավայր ապահովելը: Միայն կրթություն ստանալու հնարավորությամբ հետագայում նրանք կկարողանան ինքնուրույն տնօրինել իրենց ճակատագիրը:

Կրուզը խոսել է նաև, ինքնամեկուսացման օրերի մասին: Նա այդ ընթացքում իր ժամանակը նվիրել է երեխաների համար համեղ ուտեստներ պատրաստելուն: Նա իր ամուսնու՝ Խավիեր Բարդեմի հետ դաստիարակում է երկու երեխաներին՝ 10-ամյա որդուն՝ Լեոին, և 7-ամյա դստերը՝ Լունային:

Կրուզը խոսել է նաև , թե ինչպես է վերաբերվում հաճոյախոսություններին: Նա նշել է, որ հաճոյախոսություններով չեն կարող իրեն կաշառել: Գովեստների դեպքում նա պահպանում է հեռավորություն և երբեք չի վստահում ոչ ոքի բացարձակ կերպով:

Հասարակության կարծիքից կախում չունենալ նա սովորել է ժամանակի ընթացքում:

Երբ ես 20 տարեկան էի, բացարձակ աշխատասեր էի: Արթնանում էի նույնիսկ կեսգիշերին՝ էլեկտրոնային նամակներին պատասխանելու համար: Հետո ես սովորեցի օժտվել համբերությամբ, հանգստությամբ, լռությամբ: Այն, ինչ ես հիմա իսկապես գնահատում եմ»,- նշել է նա:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան