Ուղիղ եթեր
Սպորտ 5 տարի առաջ - 15:48 18-02-2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱԿԱԴՈՊԻՆԳԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ԿՆՔԵԼ

Համաձայնագիրը կնքվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային հակադոպինգային կոնվենցիայի պահանջները պատշաճ կատարելու նպատակով: Փաստաթուղթը ստորագրել են Արեգ Հովհաննիսյանը և Վիլեն Գաբրիելյանը:

Ըստ համաձայնագրի՝ նախատեսվում է խստագույնս վերահսկել սպորտում արգելված նյութերի և մեթոդների նոր դեպքերի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում: