Ներքին 5 տարի առաջ - 12:21 18-02-2021

ՀԱՏԿԱՑՎԵԼՈՒ Է 470 ՄԼՆ ԴՐԱՄ ՇՈՒՌՆՈՒԽՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ԹԱՂԱՄԱՍ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

Կառավարությունը վերաբաշխում կատարեց 2021 թվականի բյուջեի մասին օրենքում, որի նպատակը՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ գյուղում սահմանազատման հետևանքով իրենց բնակելի նշանակության գույքերի (իրենց հողամասերով և օժանդակ շինություններով) տնօրինման հնարավորությունից զրկված ընտանիքների բնակարանային խնդրի լուծումն է:

Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Արմեն Ղուլարյանը, ներկայացնելով Շուռնուխում կատարվող աշխատանքների ընթացքը, նշեց, որ դեռևս հունվարի կեսերին անմիջապես մեկնել են Սյունիքի մարզ ու մարզպետի, վարչապետի խորհրդականի հետ այցելել Շուռնուխ, հանդիպել գյուղապետին, ծանոթացել խնդիրներին ու մասնակցել նոր կառուցվող բնակելի թաղամասի հողատարածքի ընտրությանը:

«Դրանից հետո մեր մասնագետներն սկսել են թաղամասի հատակագծման աշխատանքները: Հունվարի 29-ին փոխվարչապետ Ավինյանի գլխավորությամբ Կապանում կայացել է միջգերատեսչական աշխատանքային խմբի ընդլայնված խորհրդակցություն, որտեղ որոշվել են մի շարք անհետաձգելի քայլեր, որոնք իրականացվում են այսօր: Այս ամսվա սկզբից մեկնարկել են նոր թաղամասի ճանապարհային ցանցի հողային աշխատանքները: Առաջիկայում շատ արագ պետք է սկսվեն 13 բնակելի տների շինաշխատանքները: Յուրաքանչյուր տան հետ զուգահեռ կիրականացվեն անասնագոմերի և ցանկապատերի կառուցման աշխատանքները, որոնք կազմակերպված են այնպես, որ մինչև տարեվերջ ավարտենք բնակելի տների կառուցման ու բնակեցման գործընթացը»,- ասաց Ա․ Ղուլարյանը:

Նա հավելեց, որ ընդհանուր ծրագիրը նախատեսվում է ավարտել 3 տարվա ընթացքում: «Առաջին փուլում նախատեսված է կառուցել 13 տուն ու ճանապարհն առանց ասֆալտապատման: Երկրորդ փուլով կկառուցվեն բոլոր ենթակառուցվածքները՝ 2022 թվականին, և երրորդ փուլով մտածում ենք, որ կարող է անհրաժեշտություն լինի հասարակական, արտադրական նշանակության որոշ կառույցներ հիմնել: Դրանք կլինեն 2022-2023 թվականներին: Առաջին երկու փուլերի գնահատականով՝ կկազմի մոտ 700 մլն դրամ»,- ընդգծեց Ղուլարյանը՝ ավելացնելով, որ այսօր ընդունվող կառավարության որոշմամբ նախատեսվում է պահուստային ֆոնդից 2021-ին Քաղաքաշինության կոմիտեին հատկացնել 470 մլն դրամ Շուռնուխում բնակելի թաղամաս կառուցելու նպատակով:

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
23:40 Շվեյցարիայի դեսպանատան աշխատակցի կինը Նիգերիայում վարակվել է Էբոլայով
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
22:00 Հռոմի Կոլիզեումի մոտ ոստիկանությունը կանխել է երիտասարդների չարտոնված երթը
21:10 ՔՊ վարչության արտահերթ նիստ է տեղի ունեցել․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
21:20 Փերիս Հիլթոնի օգնականից մինչև միլիարդավոր դոլարների բիզնես․ Քիմ Քարդաշյանի վերելքը
21:40 Արտենիում Զորավար Անդրանիկի նկարը կտեղադրվի այնտեղ, որտեղ նախկինում Լենինի նկարն էր