Ներքին 5 տարի առաջ - 16:20 15-02-2021

ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ը ՄԱՆԿԱԿԱՆ ՔԱՂՑԿԵՂԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է

2002 թ. ամբողջ աշխարհն ամեն տարի փետրվարի 15-ը նշում է` որպես Մանկական քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օր:

Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանն ու Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը ներկայացրել են ոլորտի վերջին մեկ տարվա ձեռքբերումները, մանկական քաղցկեղի դեմ պայքարում կատարված աշխատանքները ու հետագա անելիքները։

Քաղցկեղն ամբողջ աշխարհում երեխաների ու դեռահասների մահվան հիմնական պատճառներից մեկն է, և ամեն տարի մինչև 19 տարեկան երեխաների և երիտասարդների մոտ ախտորոշվում է շուրջ 300 հազար քաղցկեղի դեպք` դառնելով և՛ դարի չարիք առողջապահության համար, և՛ սոցիալական խնդիր` ինչպես զարգացող, այնպես էլ զարգացած պետությունների համար:

Հայաստանում տարեկան գրանցվում է մանկական (0-18 տարեկան) քաղցկեղի 80-100 առաջնակի դեպք: Վիճակագրության համաձայն` ՀՀ-ում պացիենտների 70-75%-ը լիովին առողջանում են։ Քիմիաթերապևտիկ բուժումը փոքրիկները ստանում են պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում, ճառագայթային բուժումը՝ Վ․Ա․Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում, իսկ վիրահատական միջամտությունները կատարվում են բժշկական մի քանի կենտրոններում։

Նշենք, որ Հայաստանում ընդլայնվել է քաղցկեղի ախտորոշման համար կիրառվող մեթոդների ցանկը, ինչպես նաև առաջին անգամ գործարկվել է տարբեր ուռուցքների վաղ ախտորոշմանը, հիվանդության տարածվածության և բուժման արդյունավետության գնահատումը` պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիայի համակցված կոմպյուտերային տոմոգրաֆիայի (ՊԵՏ-ԿՏ) միջոցով:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել