Ինչպես հայտնի է, փետրվարի 13-ին երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայում: Ֆուկուսիմայում այն գրանցվել է 7.3, իսկ Տոկիոյում ՝4 բալ ուժգնությամբ:
Լրատվամիջոցները հայտնում են, որ օլիմպիական շինությունները չեն տուժել: Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն նշել է, որ առաջիկա օրերին մանրամասն կուսումնասիրվեն բոլոր մարզակառույցները: