ԲԱԼԿԱՆՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՆՉԵՎ 20 ՏԱՐԵԿԱՆ ԱԹԼԵՏՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՌ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ ՀԱՂԹՈՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ ՀԵՌԱՑԱՏԿՈՒՄ
copy image url

ԲԱԼԿԱՆՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՆՉԵՎ 20 ՏԱՐԵԿԱՆ ԱԹԼԵՏՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՌ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ ՀԱՂԹՈՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ ՀԵՌԱՑԱՏԿՈՒՄ

Սպորտ 4 տարի առաջ - 13:52 15-02-2021

Հայաստանը ներկայացնող երկու մարզիկ մասնակցել են Սոֆիայում անցկացված Բալկանյան երկրների մինչև 20 տարեկան աթլետների առաջնությանը:

Գոռ Բեգլարյանը 7 մ 29 սմ արդյունքով հաղթող է ճանաչվել հեռացատկի պայքարում: ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանը նշել է, որ ընդամենը երկու շաբաթ առաջ Լոռու մարզի ձմեռային բաց առաջնությունում Գոռը ցույց էր տվել 7 մ 55 սմ արդյունք՝ սահմանելով անձնական ռեկորդ:

Հայաստանը ներկայացնող մյուս մարզիկը՝ Նարեկ Սրապիոնյանը, եռացատկել է 15 մ 26 սմ և կանգնել պատվանդանի երկրորդ աստիճանին: Նա նույնպես երեք սանտիմետրով զիջել է վանաձորյան արդյունքին:

Ինչպես նշում է Հայաստանի օլիմպիական կոմիտեն, առջևում պատասխանատու մրցաշարերն են: Լեհաստանի Տուլոն քաղաքում մարտի սկզբին կանցկացվի Եվրոպայի ձմեռային առաջնությունը: Հայաստանը մրցավայր է գործուղելու վազորդներ, ամերիկահայ Ալեքս Դոնիկյանին / 60 մ /, Երվանդ Մկրտչյանին / 1500 մ / և եռացատկորդ Լևոն Աղասյանին:

Ամենից շատ դիտված