Ավելին 5 տարի առաջ - 20:52 08-02-2021

TESLA-Ի ՊԱՏՃԱՌՈՎ ԲԻԹՔՈՅՆԻ ԱՐԺԵՔԸ ԿԵՍ ԺԱՄՈՒՄ ԱՃԵԼ Է ՄՈՏ 4․000 ԴՈԼԱՐՈՎ

Սահմանվել է բիթքոյնի՝ բոլոր ժամանակներում ունեցած ամենաբարձր արժեքը: Այն գերազանցել է 41.950 դոլարը, ինչին հասել էր հունվարի 8-ին: Կես ժամվա ընթացքում բիթքոյնի արժեքը թանկացել է 4 հազար դոլարով:

Պարզվում է՝ դա պայմանավորված է նրանով, որ Իլոն Մասկի ստեղծած Tesla-ն հայտարարել է այս արժույթում 1.5 միլիարդ դոլար ներդրում անելու մասին: Ընկերությունն այժմ հայտարարել է, որ առաջիկայում կսկսի ընդունել բիթքոյնը որպես վճար իր ապրանքների համար:

Մոսկվայի ժամանակով ժամը 16.00-ին բիթքոյնի արժեքն աճել է 21․34%-ով ՝ կազմելով 43․309 դոլար: Իսկ առևտրի ծավալի առումով ամենամեծ կրիպտոարժույթի բորսայում՝ Binance-ում, բիթքոյնն արդեն թանկացել է 10.71% -ով ՝ հասնելով 43.057 դոլարի:

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
22:40 Մեր գյուղում ամենաշատը դաշտերին է վնասը եղել, կոմբայնը չի կարողանա դաշտ մտնել. Վահան Թումասյան
21:43 Երեկվա կարկուտից հետո Շիրակի մարզի Անի համայնքի մի քանի գյուղեր դեռևս հոսանքազրկված են մնում