Ներքին 5 տարի առաջ - 15:02 08-02-2021

ԻՏԱԼԻԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՉԻ ՀՐԱՎԻՐԵԼ G20-ԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ

Ադրբեջանական «Report» լրատվական գործակալությունը հերթական կեղծիքն է տարածել, այս անգամ` Իտալիայի անունից, նշելով, թե Իտալիան Ադրբեջանին հրավիրել է Հռոմում մասնակցելու «G20» գագաթնաժողովին: «Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան՝ Հայաստանում Իտալիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջիովաննի Նիկոլա Դիոնիսին հայտնեց, որ լուրն անհիմն է:

Լուրերը, թե Իտալիան Ադրբեջանին հրավիրել է ներկա լինելու «G20» գագաթնաժողովին, անհիմն են, և որևէ այլ կերպ այդ տեղեկությունները չեն տարածվել կամ հաստատվել»,- հայտնեցին դեսպանությունից:

«G20»-ի այս տարվա գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 30-31-ը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ Իտալիայի դիրքորոշմանը՝ դեսպանությունից հայտնեցին, որ այն հստակ է և կշռադատված ու ներկայացված է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության 2020 թ. նոյեմբերի 11-ի պաշտոնական հայտարարությունում:

«Իտալիան ողջունում է Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման վերաբերյալ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև եռակողմ հայտարարությունը և հուսով է, որ այն ամբողջությամբ կպահպանվի: Մենք նաև ի գիտություն ենք ընդունում կողմերի միջև ձեռք բերված համաձայնությունները՝ հույսով, որ դրանք նոր ուղի կբացեն տարածաշրջանում խաղաղության հաստատման և իրավիճակի կայունացման համար»,- ասված է հայտարարությունում:

Իտալիայի ԱԳՆ-ն նաև նշել է, որ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր, իր լիակատար աջակցությունն է հայտնում համանախագահ երկրներին:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան