ԻՆՏԵՐԸ ՀԱՂԹԵԼ Է ՄԻԼԱՆԻՆ ԵՎ ԴՈՒՐՍ ԵԿԵԼ ԻՏԱԼԻԱՅԻ ԳԱՎԱԹԻ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ
copy image url

ԻՆՏԵՐԸ ՀԱՂԹԵԼ Է ՄԻԼԱՆԻՆ ԵՎ ԴՈՒՐՍ ԵԿԵԼ ԻՏԱԼԻԱՅԻ ԳԱՎԱԹԻ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ

Սպորտ 4 տարի առաջ - 14:06 27-01-2021

Հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով: 31-րդ րոպեին հաշիվը բացել է Միլանի հարձակվող Իբրահիմովիչը: 58-րդ րոպեին շվեդ ֆուտբոլիստը հեռացվել է դաշտից՝ ստանալով երկրորդ դեղին քարտը:

71-րդ րոպեին Լուկակուն 11-մետրանոց հարվածից հավասարեցրել է խաղի հաշիվը, երկրորդ խաղակեսի ավելացված 7-րդ րոպեին հաղթական գոլ է խփել Կրիստիան Էրիքսենը:

Կիսաեզրափակչում Ինտերը հանդիպելու է Յուվենտուս-ՍՊԱԼ հանդիպման հաղթողի հետ: