Ներքին 5 տարի առաջ - 14:52 21-01-2021

ՈՐՊԵՍ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԿԱՌԱՋԱԴՐՎԵՄ․ ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆ

«Լուսավոր Հայաստանը» մերժել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու և հուշագիր ստորագրելու առաջարկը՝ կոնտր առաջարկով ներկայացնելով ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի թեկնածությունը, հայտարարել է ինքը՝ ԼՀԿ ղեկավար Մարուքյանը, փոխանցում է Aysor.am-ը։

«Ես ասել եմ, որ մեր օրակարգն անցումային կառավարություն ձևավորելն է, այդ կառավարության մեր թեկնածուն ես եմ և պետք է առաջադրվեմ, իսկ արտահերթ ընտրություններ կամզակերպելու օրակարգն իշխանության առաջ բերածն է՝ ի պատասխան ընդդիմության՝ վարչապետի հրաժարականի պահանջի։ Չի եղել կոնսենսուս, և այդ հուշագրի թեման փակվել է», - ասել է Մարուքյանը։

Պատգամավորի խոսքով՝ այն, որ իրենք բանավոր ասում են՝ պատրաստ են ընտրություններին և դրա ճանապարհը վարչապետի հրաժարականն է, դա չի նշանակում, որ իրենք չեն առաջադրելու վարչապետի թեկնածություն:

«Հրապարակային ասել ենք, որ առաջադրելու ենք։ Ես կոնտր հուշագիր եմ առաջարկել։ Առաջարկել եմ, որ եկեք ստորագրենք հուշագիր և մինչ դրա ստորագրումը պայմանավորվենք, որ ես ընտրվում եմ, ենթադրենք, մինչև հոկտեմբերի 1-ը, այդ օրը հրաժարական եմ տալիս և չեմ առաջադրվում, և երեք ուժերով պայմանավորվում ենք, որ մարդ չենք առաջադրում և ԱԺ-ն ցրվում է»,- նշել է նա:

Մարուքյանի խոսքով՝ վարչապետին առաջարկած այդ կոնտր հուշագրի շուրջ ևս չի եղել համաձայնություն։

«Հիմա եթե իրենք չեն կարծում, որ կընտրեն, թող գնան այդ ճանապարհով։ Ինչ խնդիր կա, մարդ եմ հիմա, մի անգամ առաջադրվել եմ ԱԺ նախագահի պաշտոնում, չեմ ընտրվել։ Կառաջադրվենք, կընտրվենք՝ կընտրվենք, չենք ընտրվի՝ կցրվենք», - եզրափակել է Մարուքյանը:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի