Ներքին 1 ժամ առաջ - 18:07 25-11-2026

Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Նաիրի լենդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝

Պաղպաղակի արտադրամասում՝

-արտադրական շինությունների հատակների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,

-պատերի մակերևույթների որոշ հատվածներ վնասված են եղել և պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ոչ թունավոր նյութերից,

-առաստաղների մակերևույթը և արտադրական շինության վերևում գտնվող կառուցվածքը ապահով չի եղել, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,

-դռները անհարթ են եղել, պատրաստված չեն եղել չներծծող նյութերից։

Վաֆլե կոների և քաղցրաբլիթի արտադրամասում՝

-արտադրական շինությունների հատակների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,

– պատերի մակերևույթների որոշ հատվածներ վնասված են եղել և պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ոչ թունավոր նյութերից,

-սննդամթերքի արտադրության (պատրաստման) գործընթացում գոյացող թափոնները պարբերաբար չեն հեռացվել արտադրական շինություններից,

-թափոնները, իրենց կատեգորիաներին համապատասխան, տեղադրված չեն եղել առանձին մակնշված, սարքին վիճակում գտնվող և բացառապես այդ թափոնների ու աղբի հավաքման և պահպանման համար օգտագործվող փակվող տարողություններում,

-սննդամթերքի արտադրության (պատրաստման) գործընթացում օգտագործվող տեխնոլոգիական սարքավորումները և գույքը պատրաստված չեն եղել սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող նյութերին ներկայացվող պահանջներին համապատասխան,

-սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սեղանները կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել նորոգ:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության՝ Արագածոտնի մարզ, գ․ Աղձք, Երևան-Գյումրի մայրուղի 3-րդ գործարան հասցեում գործող պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունն ամբողջությամբ և հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ վաֆլե կոների և քաղցրաբլիթի արտադրությունը, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Ամենից շատ դիտված

11:03 Քաղաքի կառավարման ղեկին հայտնվածները որոշել են` ովքեր ունեն 2010 թ.-ից ցածր մեքենա չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաք. Գևորգ Ստեփանյան
20:23 Գեղարքունիքի մարզում բախվել են «Hyundai»-ն, «Subaru»-ն և «ՎԱԶ 2107»-ը. կան վիրավորներ
19:36 Ամասիայում՝ նախկին ընդդիմադիրն ընդդեմ նախկին ՔՊ-ականի եղբոր, Աշոցքում՝ ՔՊ-ն առանց մրցակիցների
14:55 Գերմանիայում հայ ընտանիքի 5 անդամի են տանը մահացած հայտնաբերել
20:01 Վանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի
20:17 Հարված` գյուղական ամբուլատորիաներին ու դեղատներին. ուշացող գումարների պատճառով հիվանդներին դեղ չեն տալիս
21:25 Վանաձորում վրաերթի ենթարկված 8-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
23:29 Թուրք նախարարը «Զանգեզուրի միջանցքը» անվանել է նաև TRIPP
21:43 «Հայ ժողովուրդ» եզրույթը «ՀՀ ժողովուրդ» ձևակերպմամբ փոխարինելը նշանակում է հրաժարվել հայկական ազգային պետության գաղափարից
12:30 Տիրադավին պարգևատրեցին, կաթողիկոսի անունը շրջանցեցին. ավագանու անդամը՝ Փաշինյան-Սիոն գործարքի մասին