Ներքին 2 օր առաջ - 15:03 21-11-2026

Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ-ի մեկնարկը. մեր էլեկտրաէներգիայի ցանցը կապակցելու ենք Թուրքիայի և Ադրբեջանի ցանցերի հետ. Փաշինյան

Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ-ի մեկնարկը: Այս մասին Digitec 2026-ի շրջանակում NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանի հետ քննարկման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք միջուկային նոր կայան, նոր ատոմակայան ենք իհարկե կառուցելու, մենք էներգիայի տարբեր տեսակները զարգացնելու ենք, բայց կա ևս մեկ կարևոր իրադարձություն․ վաղը մենք պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ ծրագրի մեկնարկը:

Պաշտոնապես կազդարարենք և, իհարկե, այս ծրագրի շատ կարևոր մաս է էներգիան և էլեկտրաէներգիայի տարանցումը, տրանզիտ բազմաձևը և հիմա մենք կապակցելու ենք մեր ցանցը Թուրքիայի և Ադրբեջանի էլեկտրաէներգիայի ցանցերի հետ, մենք արդեն կապակցված ենք Իրանի հետ, մենք արդեն կապակցված ենք Վրաստանի հետ, և մենք ներդրումներ ենք անում, որպեսզի էներգիայի տեղափոխումն ավելի արդյունավետ դառնա:

Սա իրոք շատ կարևոր և անհավատալի վերափոխում է, իսկապես այս նախագիծը' «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը դառնում է իրականություն»,- ասել է Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է