Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի ղեկավար Էդուարդ Թադևոսյանը խարդախության զոհ է դարձել․Shamshyan.com Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը․Լարսը բաց է Սպասվում են անձրևներ, քամու ուժգնացում և մառախուղ Ցերեկվա տեւողությունը կրճատվել է 5 ժամ 11 րոպեով. Սուրենյան Ծովակի ճանապարհին Վարդենիսի ԲԿ-ի տնօրենին 2 երիտասարդներ են ծեծի ենթարկել. shamshyan.com Արևիկ գյուղում 25-ամյա տղամարդը «Տիր» հրացանnվ պատահաբար վիրավnրել է կնոջ 24-ամյա եղբորը. վերջինս մահացել է Խախտումներ՝ «ՍԻԹԻ»-ի հացի արտադրամասում․ տեսչական մարմինը կասեցրել է արտադրությունը Արարատի մարզում ոստիկանական օպերացիա է իրականացվել․ «Range Rover»-ում զենք-զինամթերք է հայտնաբերվել․ shamshyan.com Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ Սրբազանի տնային կալանքը Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենա, որոնցից «Mercedes G»-ն մխրճվել է ավտոպահեստամասերի խանութի մեջ
Ուղիղ եթեր
Ներքին 18 րոպե առաջ - 19:38 19-11-2026

Ռոբերտ Աբիսողոմոնյանն անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը և «ԹՐԻՓՓ» ծրագրին

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ESCAP) տրանսպորտի հարցերով հինգերորդ նախարարական համաժողովին, որի ընթացքում ընտրվել է փոխնախագահ, վարել նիստերից մեկը և հանդես եկել ելույթով։

Իր ելույթում նախարարի տեղակալն ընդգծել է տրանսպորտային կապերի զարգացման և դիվերսիֆիկացման ռազմավարական նշանակությունը՝ հատկապես դեպի ծով ելք չունեցող երկրների համար՝ կարևորելով այլընտրանքային հաղորդակցության ուղիների զարգացումը, ենթակառուցվածքների արդիականացումն ու միջազգային շուկաների հասանելիության ընդլայնումը։

Ներկայացնելով ՀՀ առաջնահերթությունները՝ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը և «ԹՐԻՓՓ» ծրագրին՝ ընդգծելով դրանց նշանակությունը տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման, տրանսպորտային փոխկապակցվածության ամրապնդման և Հարավային Կովկասում տնտեսական համագործակցության նոր հնարավորությունների ստեղծման գործում։

Նախարարի տեղակալն ընդգծել է, որ «ԹՐԻՓՓ»-ի իրականացումը հիմնված է Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության լիարժեք հարգման, ինչպես նաև փոխադարձության և փոխշահավետության սկզբունքների վրա։

ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է նաև ESCAP-ի դերը տարածաշրջանային համագործակցության խթանման գործում՝ վերահաստատելով ՀՀ պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը Հանձնաժողովի, դրա անդամ պետությունների և շահագրգիռ գործընկերների հետ։

Ամենից շատ դիտված