Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի ղեկավար Էդուարդ Թադևոսյանը խարդախության զոհ է դարձել․Shamshyan.com Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը․Լարսը բաց է Սպասվում են անձրևներ, քամու ուժգնացում և մառախուղ Ցերեկվա տեւողությունը կրճատվել է 5 ժամ 11 րոպեով. Սուրենյան Ծովակի ճանապարհին Վարդենիսի ԲԿ-ի տնօրենին 2 երիտասարդներ են ծեծի ենթարկել. shamshyan.com Արևիկ գյուղում 25-ամյա տղամարդը «Տիր» հրացանnվ պատահաբար վիրավnրել է կնոջ 24-ամյա եղբորը. վերջինս մահացել է Խախտումներ՝ «ՍԻԹԻ»-ի հացի արտադրամասում․ տեսչական մարմինը կասեցրել է արտադրությունը Արարատի մարզում ոստիկանական օպերացիա է իրականացվել․ «Range Rover»-ում զենք-զինամթերք է հայտնաբերվել․ shamshyan.com Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ Սրբազանի տնային կալանքը Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենա, որոնցից «Mercedes G»-ն մխրճվել է ավտոպահեստամասերի խանութի մեջ
Ուղիղ եթեր
Ներքին 21 րոպե առաջ - 18:07 19-11-2026

44-օրյայի հետևանքով անհայտ կորածների նույնականացման համար ուսումնասիրվել է 4,005 nսկրային նմուշ

Երևանում տեղի ունեցավ «Անհայտ կորած անձանց ճակատագիրը․ հումանիտար երկխոսություն և համագործակցություն» խորագրով երևանյան միջազգային համաժողովը, գրել է «Արմենպրեսս»-ը:

ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Պետրոսյանը հանդես եկավ զեկույցով և հանգամանորեն ներկայացրեց ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց որոնման և նույնականացման գործընթացների շրջանակում իրենց կազմակերպության կողմից իրականացված աշխատանքները։

«2020թ․ 44-օրյա պատերազմը ամենամեծ փորձությունն էր, ինչի հետ առերեսվեց դատաբժշկական կենտրոնը, որի մասշտաբները՝ զոհերի և վիրավորների քանակները, մեծապես գերազանցեցին նույնիսկ ամենավատատեսական կանխատեսումները։ Զոհերի և վիրավորների մեծ քանակը պայմանավորված էր ռազմական գործողությունների ինտենսիվությամբ, ինչպես նաև հակառակորդի կողմից գերժամանակակից լետալ զինատեսակների գործադրմամբ:

Մեկնարկած մարտական գործողությունների առաջին օրվանից դատաբժշկական կենտրոնի կողմից իրականացվել են հսկայածավալ աշխատանքներ՝ երկու հիմնական ուղղություններով՝ ռազմական գործողությունների ընթացքում և հետևանքով զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց դիակների դատաբժշկական փորձաքննություն և անճանաչելի դիակներից և մարմնամասերից ստացված կենսաբանական ծագման նմուշներից ԴՆԹ առանձնացման և պրոֆիլավորման աշխատանքներ՝ հետագա նույնականացման նպատակով»,- ասաց Պետրոսյանը։

Նա հավելեց, որ 44-օրյա պատերազմի ընթացքում դիակների դատաբժշկական փորձաքննությունների իրականացման առաջին օրերից պարզ դարձավ, որ դատաբժշկական կենտրոնի ենթակառուցվածքների կարողությունները, մասնագիտական, կադրային ներուժը բավարար չեն մեծ թվով դիակների միաժամանակյա ընդունման, պահպանման և դիահերձման աշխատանքները ժամանակին և համակարգված իրականացնելու համար։

Ավելին՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

18:45 Դու գող ես, գողի «աբսլուգ» ես, դու արջ քորող ես, դու դամաշնիկ բռնող ես. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին
15:47 Նախօրեին բանակում մահացած զինծառայողը 19 տարեկան էր, ապրում էր մեծ եղբոր ու մոր հետ․News.am
23:10 Նախնական տեղեկություններով՝ զինծառայողը կրակել է իր գլխին. Factor TV
18:38 36-ամյա տղամարդը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ. նրան մարմնական վնասվածքներ է պատճառել հարազատ եղբայրը
19:14 Խաղաղություն լինելու է, մեռնեք էլ՝ լինելու է․ Արարատ Միրզոյանը՝ ընդդիմությանը
21:19 Բուլդոզերով ա ուզում լինի, սամալյոտով ա ուզում լինի, Ալիևի Սահմանադրությունը չի անցնելու. Նարեկ Կարապետյան
21:13 Ռադս կքաշեմ, կգնամ, բայց քանի վարչապետ եմ, բուլդոզերով էս պրոցեսը հասցնելու եմ մինչև վերջ. Փաշինյան
08:48 «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան․ «Ժողովուրդ»
22:47 24-ամյա վարորդը «Merceders»-ով կողաշրջված հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ
22:39 Բանակում կրկին զիծառայող է մահացել

Ձեզ գուցե հետաքրքրի