Ներքին 5 օր առաջ - 13:10 18-11-2026

Անձրև, խցանումներ ու փոսեր․ Երևանում առավոտյան երթևեկությունը վերածվել է փորձության

Անձրևն ու քանդված փողոցները կաթվածահար են արել Երևանի երթևեկությունը։ Մայրաքաղաքում օրը սկսվել է խցանումներով։

Երևանում առավոտը սկսվել է լարված երթևեկությամբ։ Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է, որ տեղացած անձրևի հետևանքով մայրաքաղաքի տարբեր հատվածներում առաջացել են խցանումներ, ինչի պատճառով բազմաթիվ քաղաքացիներ դժվարությամբ են հասել իրենց աշխատանքի և նախատեսված վայրեր՝ ճանապարհին կորցնելով զգալի ժամանակ։

Իրավիճակն առավել բարդացրել են նաև քաղաքի տարբեր հատվածներում ընթացող ճանապարհաշինական և վերանորոգման աշխատանքները։ Քանդված ու չբարեկարգված փողոցները, ինչպես նաև ճանապարհներին առաջացած վտանգավոր փոսերը լրացուցիչ խոչընդոտներ են ստեղծել վարորդների համար։

Արդյունքում՝ անձրևոտ առավոտը Երևանի բնակիչների համար վերածվել է սթրեսային երթևեկության, իսկ մայրաքաղաքի մի շարք փողոցներում տեղաշարժը դարձել է իսկական փորձություն։

Անձրևը հերթական անգամ ի ցույց է դրել Երևանի ճանապարհային ենթակառուցվածքների խնդիրները՝ հատկապես այն հատվածներում, որտեղ շինարարական աշխատանքները դեռևս ավարտված չեն։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է