ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ կցանկանար երկկողմ հանդիպում ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն այս հարցի շուրջ դեռ հստակություն չկա։
«Չգիտեմ, բայց եթե հնարավորություն ընձեռվի՝ կանեմ դա»,- ասել է Թրամփը՝ ի պատասխան լրագրողի հարցին Պուտինի հետ առանձին հանդիպման հնարավորության վերաբերյալ։
Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարները հինգշաբթի օրը հանդիպում կունենան APEC-ի գագաթնաժողովի շրջանակներում, որն անցկացվելու է Չինաստանի Շենչժեն քաղաքում՝ նոյեմբերի 18-19-ին։