Արտաքին 4 րոպե առաջ - 21:36 16-11-2026

Թուրքիայում լրագրողներն ու գրողները շարունակում են մնալ անազատության մեջ

Թուրքիայի «PEN» գրողների միությունը նոյեմբերի 15-ին՝ «Բանտարկված գրողների» միջազգային օրվա կապակցությամբ, իշխանություններին կոչ է արել ազատ արձակել բանտում պահվող լրագրողներին և գրողներին։

Միությունը մտահոգություն է հայտնել Թուրքիայում խոսքի և ազատ արտահայտվելու սահմանափակումների խորացման կապակցությամբ։ Նշվել է, որ իշխանությունները նոր մեղադրանքներ, այդ թվում՝ լրտեսության մեղադրանքը, օգտագործում են ընդդիմադիր ձայները լռեցնելու համար։

«PEN Türkiye»-ն ընդգծել է, որ լրագրողական գործունեությունը և քննադատական մտքեր արտահայտելը հանցագործություն ներկայացնելը սպառնում է նաև հասարակության՝ տեղեկություն ստանալու իրավունքին։

Հիշեցնենք, որ գրողների միջազգային «PEN» կազմակերպությունը նոյեմբերի 15-ը հռչակել է «Բանտարկված գրողների օր»։ Կազմակերպության համապատասխան կոմիտեն հետևում է աշխարհի տարբեր երկրներում իրենց ստեղծագործությունների և հայացքների պատճառով հետապնդվող կամ ազատազրկված շուրջ 900 գրողի վիճակին։

Ermenihaber