Արտաքին 1 շաբաթ առաջ - 22:35 15-11-2026

Հարավային Կորեայում որակավորման քննության հաղթողը խոստովանել է, որ արտագրել է ԱԲ-ից

Հարավային Կորեայում հարկային խորհրդատուի որակավորման քննությանը առաջին տեղը զբաղեցրած 34-ամյա Հան Վոն Սոկը խոստովանել է, որ արտագրելու համար օգտագործել է մանրախցիկ, սմարթֆոն և արհեստական բանականության գործիքներ։ Այս մասին նա հայտարարել է իր փաստաբան Լի Դոն Հոյի YouTube-յան ալիքում հրապարակված տեսանյութում, հաղորդում է BBC-ն։

Հանը հայտնել է, որ Սեուլի ոստիկանությունում խոստովանել է խարդախությունը և մանրամասն պատմել, թե ինչպես է խաբել քննության կազմակերպիչներին։

Առաջին փուլում նա 400 հնարավորից հավաքել է 397,5 միավոր՝ 160 հարցում թույլ տալով ընդամենը մեկ սխալ։ Անսովոր բարձր արդյունքը կասկածներ է առաջացրել և համացանցում քննարկումների առիթ դարձել։

«Հարկային խորհրդատուի քննության երկու փուլերում էլ արտագրել եմ՝ օգտագործելով էլեկտրոնային սարքեր և գեներատիվ արհեստական բանականություն»,- հայտարարել է Հանը։

Նա պատմել է, որ մանրախցիկով լուսանկարել է առաջադրանքները, ուղարկել դրանք ԱԲ-ին, ապա սմարթֆոնով ստուգել պատասխանները։

Երբ մեղադրանքներն առաջին անգամ ի հայտ են եկել, Հանը հերքել է խախտումները։ Սակայն ավելի ուշ մտածել է երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուի զգացողության մասին և որոշել խոստովանել։

Նա նաև ներողություն է խնդրել քննությունն ազնվորեն հանձնած մյուս մասնակիցներից՝ նշելով, որ իր պատճառով կասկածի տակ կարող էին հայտնվել նաև քննությունը հաջողությամբ անցած մյուս թեկնածուները։

Կառավարության հայտարարած կանոնների համաձայն, քննությանը խաբելու համար ԱԲ օգտագործած թեկնածուները կզրկվեն որակավորումից և հինգ տարի չեն կարողանա վերահանձնել քննությունը։

Հանն իր քայլերը բացատրել է գումար վաստակելու և այնպիսի աշխատանք գտնելու ցանկությամբ, որը թույլ կտար իրեն կրկին արժանանալ ծնողների հպարտությանը։

Սկանդալը բռնկվել է Հարավային Կորեայի բուհերի ընդունելության ամենամյա քննությունից մի քանի օր առաջ։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին