Ուղիղ եթեր
Սպորտ 1 օր առաջ - 10:46 15-11-2026

Պորտուգալիայի հավաքականի բոլոր ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել Ռոնալդուի 7 համարով

Պորտուգալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստները յուրօրինակ հարգանքի տուրք են մատուցել թիմի լեգենդար ավագ Կրիշտիանու Ռոնալդուին, որն օրեր առաջ հայտարարեց միջազգային կարիերան ավարտելու մասին։

Ազգերի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի՝ Դանիայի ընտրանու դեմ հանդիպման մեկնարկից առաջ պորտուգալացի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել «7» համարի մարզաշապիկներով՝ ի պատիվ 41-ամյա ռմբարկուի։



Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն Պորտուգալիայի ազգային հավաքականում իր նորամուտը նշել էր դեռևս 2003 թվականի օգոստոսի 20-ին՝ 18 տարեկան հասակում փոխարինման դուրս գալով Ղազախստանի դեմ ընկերական խաղի (1:0) երկրորդ խաղակեսում։ Ընդհանուր առմամբ, ազգային թիմի մարզաշապիկով հարձակվողն անցկացրել է 234 հանդիպում՝ դառնալով 146 գոլի և 45 գոլային փոխանցման հեղինակ։ Հավաքականի կազմում նա դարձել է Եվրոպայի չեմպիոն (2016 թ․) և Ազգերի լիգայի կրկնակի հաղթող (2018/19, 2024/25 մրցաշրջաններ)։

Armsport

Ամենից շատ դիտված

12:30 Հարսանիքի տորթը դեռ չէին հասցրել կտրել. մահացած 15-ամյա տղան հարսի քրոջ որդին էր, վարորդը` 17-ամյա պատանին, վիրավոր է
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
21:12 Ուկրաինացիները հարվшծել են Ախտուբինսկի ռազմական օդակայանին
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
20:57 Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի ռուսական սահմանի անցակետերը
20:42 Լամին Յամալը փոխել է խաղային համարը Անգլիայի դեմ խաղից առաջ