Ներքին Արտաքին 1 շաբաթ առաջ - 10:34 14-11-2026

Բաքվում հայ գերիների առկայությունը թշնամանքի մթնոլորտի արտացոլումն է. Փաշինյան

Բանտարկյալների առկայության հանգամանքը թշնшմшնքի մթնոլորտի արտացոլումն է: Այս մասին Դուբլինի միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում փորձագետների հետ հանդիպմանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Իհարկե, բազմաթիվ խնդիրներ կան։ Բանտարկյալների խնդիրը մեր իրողության մեջ կարևոր խնդիրներից է։ Բայց այդ խնդիրը լուծելու համար մեզ անհրաժեշտ է ամրապնդել խաղաղությունը, այլապես այն չի լուծվի»,- ասել է Փաշինյանը։

Ըստ նրա, Բաքվում հայ գերիների առկայության հանգամանքը թշնամանքի մթնոլորտի արտացոլումն է։

«Եթե խորանա թշնամանքը, կնշանակի, որ այդ հարցը 100 տոկոսով չի լուծվի, իսկ խաղաղությունն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացումը միակ ճանապարհն է հանգուցալուծելու այդ իրավիճակը»,- նշել է նա։

Փաշինյանը նշել է, որ այդ խնդիրն իրենց օրակարգում է, միշտ եղել է, այսօր էլ է իրենց օրակարգում։

«Դիվանագիտական շփումներում մենք մշտապես այդ հարցը բարձրացնում ենք։ Երբեք չենք մոռանում այդ խնդիրը, շարունակելու ենք անել մեզնից կախված ամեն ինչ, որպեսզի այդ մարդիկ բանտից ազատ արձակվեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է