Ներքին 1 շաբաթ առաջ - 17:16 13-11-2026

Արսենը պայքարում էր Ստեփանավանի բարեկեցության համար․ Իրինա Յոլյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը խիստ մեղադրանքներ է հնչեցնում գործող իշխանությունների հասցեին՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահվան կապակցությամբ։

Արսեն Գևորգյանի մասին խոսելիս Իրինա Յոլյանը նշում է, որ նա մեծ հեղինակություն և հարգանք վայելող մարդ էր, որը պայքարել է Ստեփանավանի զարգացման ու բարեկեցության համար։ «Նրա մահը մեծ կորուստ է բոլոր պայքարի ընկերների համար»,– ընդգծում է պատգամավորը։

Արսեն Գևորգյանի մահվան համար պատգամավորը պատասխանատու է համարում իշխանություններին և քրեակատարողական համակարգին։

Ըստ Յոլյանի՝ Արսեն Գևորգյանը մինչև կալանավորվելը առողջական որևէ լուրջ գանգատ չի ունեցել։ «Տարան բանտ և հասցրին մահվան»,–ասում է պատգամավորը։

Իրինա Յոլյանը նշում է, որ միլիոնավոր դրամների պարգևավճարներ տրամադրելու փոխարեն իշխանությունները կարող էին ապահովել պատշաճ բժշկական սպասարկում և հերթապահ բժիշկների առկայություն։

Անդրադառնալով Արդարադատության նախարարի այն պնդմանը, թե «Նուբարաշեն» ՔԿՀ-ն «ժառանգություն է նախկիններից», Յոլյանն ընդգծում է, որ գործող իշխանություններն արդեն շուրջ ինը տարի պաշտոնավարում են և պատասխանատվություն են կրում մարդկային կյանքերի համար։

Վերջում պատգամավորը շեշտում է, որ կալանքը հաճախ օգտագործվում է որպես պատժելու և ճնշելու գործիք՝ հատկապես ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց նկատմամբ։

Հիշեցնենք, որ Արսեն Գևորգյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն էր։ Նա կալանավորվել էր ընտրություններից չորս օր առաջ՝ հոկտեմբերի 21-ին, իսկ օրեր առաջ մահացել էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին