Ավելին 38 րոպե առաջ - 14:33 13-11-2026

Քիմ Քարդաշյանը հանուն երեխաների պատրաստ է ներել Քանյեի վիրավորանքները

Քիմ Քարդաշյանը պատրաստ է մի կողմ դնել նախկին ամուսնու հետ ունեցած տարաձայնությունները, միայն թե իրենց չորս երեխաները չկորցնեն կապը հոր հետ։ Ռեալիթի աստղը խոստովանել է, որ նույնիսկ ընտանեկան տոներին հրավիրում է Քանյե Ուեսթին և նրա ներկայիս կնոջը՝ Բիանկա Սենսորիին։

Քիմի խոսքով՝ համատեղ ծնողությունը հեշտ չէ․ ռեփերը երբեմն ամիսներով չի այցելում երեխաներին, և նա ստիպված է լինում բացատրել հոր բացակայությունը՝ չվնասելով նրա կերպարը երեխաների աչքում։

«Ես կփակեմ աչքերս այն բոլոր սարսափելի բաների վրա, որոնք նա ասել է իմ մասին, միայն թե երեխաները կարողանան տեսնել իրենց հորը»,- խոստովանել է Քարդաշյանը։

Նա նույնիսկ առաջարկել է Քանյեին Սուրբ Ծնունդն անցկացնել իրենց տանը՝ Բիանկա Սենսորիի հետ միասին։

Քիմի և Քանյեի հարաբերությունների մասին այս մանրամասները ներկայացվել են աստղի նոր կենսագրականում՝ Citizen Kim: The Woman Who Created the Future։ Գրքի հեղինակ, լրագրող Ջոնաթան Վան Մետերի խոսքով՝ վերջին շրջանում Քանյեն սկսել է ավելի ակտիվ մասնակցություն ունենալ երեխաների կյանքում։