Ներքին 2 օր առաջ - 22:23 09-11-2026

Խուդաթյանը հետևել է Արարատի մարզում իրականացվող շինարարական ծրագրերի ընթացքին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Արարատի մարզ՝ ծանոթանալու պետական բյուջեի և սուբվենցիոն ծրագրերի միջոցներով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։

Այս մասին հայտնել են ՀՀ ՏԿԵՆ-ից:

Նախարարը մարզպետ Սեդրակ Թևոնյանի և Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի ուղեկցությամբ նախ շրջել է Վերին Արտաշատ-Այգեպատ 4.3 կմ երկարությամբ մարզային նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման շինհրապարակում։

Տեղում ծանոթանալով աշխատանքների ընթացքին՝ Դավիթ Խուդաթյանը համապատասխան հանձնարարականներ է տվել՝ հատկապես աշխատանքների սահմանված ժամկետներում ավարտման վերաբերյալ։

Այնուհետև նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Արարատի մարզի Լանջազատ բնակավայրի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը։
Մանկապարտեզը կառուցվել է սուբվենցիոն ծրագրով՝ 132.9 մլն դրամ պայմանագրային արժեքով, և նախատեսված է 50 երեխայի համար։

Նորակառույց մանկապարտեզը Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում շահագործման հանձնված հերթական նախադպրոցական հաստատությունն է։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»