«Դուք իշխանության եք եկել ժողովդրավարության դրոշակը ձեռքին թափահարելով ու վերածվել եք ժողովրդավարության դեմ պայքարող ռեպրեսիվ իշխանության:
Այս մասին ԱԺ-ում Արարատ Միրզոյանին ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը:
«Ձեր քաղաքականության պատասխանն արդեն ժողովուրդը տվել է ու ասել է, որ ալիևյան սահմանադրությունը տեղ չունի Հայաստանում: Եվ այն մարդիկ, ովքեր որ այսօր կալանավորված են, պայքարում են նրա համար, որ ՀՀ-ն լինի ինքնիշխան, այլ ոչ թե Ալիևի կամակատար», - ասաց Արեգա Հովսեփյանն ու լքեց ԱԺ նիստերի դահլիճը:
«Տիկի՛ն Հովսեփյան ջան, մի րոպե ունե՞ք, ոտներդ կախ գցեք, լսեք, էլի», - ասաց Միրզոյանը, բայց Հովսեփյանն այնուամենայնիվ չվերադարձավ ու չլսեց Միրզոյանի պատասխանը: