Ուղիղ եթեր
Արտաքին 27 րոպե առաջ - 22:23 04-11-2026

Թուրքական «փափուկ ուժը» Սեուլում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կինը՝ Էմինե Էրդողանը, Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում պաշտոնապես բացել է Յունուս Էմրեի ինստիտուտի թուրքական մշակույթի կենտրոնը։

Կենտրոնի բացման արարողությունից հետո Էմինե Էրդողանը հանդիպել է թուրքերեն սովորող կորեացի ուսանողների հետ և զրուցել նրանց հետ։

Էմինե Էրդողանը նշել է, որ թուրքերեն սովորող կորեացի ուսանողները կարող են դառնալ Թուրքիայի և Հարավային Կորեայի միջև մշակութային կապերի դեսպաններ։

Նա նաև մասնակցել է թուրքական էբրու ջրաներկային արվեստի վարպետ Հիքմեթ Քադիր Բոզոքի ցուցադրությանը։

Նշենք, որ Յունուս Էմրեի ինստիտուտը նպատակ ունի աշխարհում տարածել թուրքական լեզուն, մշակույթը և արվեստը՝ ամրապնդելով ժողովուրդների միջև մշակութային կապերն ու փոխըմբռնումը։

Սեուլի կենտրոնը գործում է 2024 թ.-ից։ Այնտեղ 21 ուսանող թուրքերեն է սովորում։ Բացի լեզվի դասընթացներից՝ կենտրոնն առաջարկում է թուրքական խոհանոցի դասեր, ավանդական արհեստների վարպետաց դասեր և մշակութային միջոցառումներ։

Աղբյուր՝ Ermenihaber