Մեր սարքած տանիքը քանդել են, որի վերանորոգման համար մեր ընտանիքը 3500 դոլար էր ծախսել, իսկ գնած թիթեղներն իրենց տանիքի համար են օգտագործել:
Այս մասին
Oragir.News-ին ասել է Վարդանանց 16/1 շենքի 33-րդ բնակարանի բնակիչ Ռիտա Ասատրյանը։
Ռիտա Ասատրյանի խոսքով՝ 2022 թվականին հարևանները քանդել են իր բնակարանի տանիքը: Նրա պնդմամբ՝ իր տան տանիքի թիթեղները հարևաններն օգտագործվել ենիրենց տանիքի համար, իսկ իր բնակարանը մինչ օրս խոնավությունից վնասվում է։ Չորս տարի շարունակ նա դիմումներ է ներկայացրել քաղաքապետարան, թաղապետարան և համատիրություն, սակայն խնդիրը դեռ լուծված չէ։ Բնակչուհին նաև պնդում է, որ հարևանների կողմից սպառնալիքների է ենթարկվել:
Տեսանյութ: