Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 19:35 27-10-2026

Քասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել է

Գողության վերաբերյալ առաջին հաղորդումները Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնում ստացվեցին հոկտեմբերի 13-ին։

Գիշերը Քասախ գյուղի կիսակառույց մի շինությունից գողացել էին կենցաղային իրեր, իսկ մեկ այլ դեպքով կոտրել էին ավտոտնակի դուռը և տարել տարբեր սարքերավորումներ, նաև վնասել կայանված մեքենան։

Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, և մինչ իրավապահները ձեռնարկում էին միջոցներ՝ ստացվեց տեղեկություն, որ Քասախ գյուղում կայանված «Օպել» մակնիշի մի մեքենայից տարել են համարանիշը։

Մայրաքաղաքի կիսակառույց մի շինությունից գողություն էր կատարվել նաև հոկտեմբերի 15-ի գիշերը։ Այս անգամ վնասը կազմել էր ավելի քան հինգ միլիոն դրամ, իսկ գողոնը տեղափոխվել էր «Ֆորդ» մակնիշի բեռնատարով։

Նաիրիի համայնքային ոստիկանների ու Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների Օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների արդյունքում պարզվեց, որ հիշյալ բոլոր գողությունները «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի իր բեռնատարով կատարել է Արագածոտնի մարզի Մուղնի գյուղում բնակվող 33-ամյա մի տղամարդ։

Հոկտեմբերի 19-ին հենց Մուղնիում տղամարդը ձերբակալվեց և իր բեռնատարով հանդերձ տեղափոխվեց Նաիրիի համայնքային բաժին։

Նրա բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվեց ոչ միայն գողոնի մի մասը, այլև մշակված կանեփի 169 բույս և 14 փամփուշտ։

33-ամյա տղամարդը կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
21:10 Նիկի Մինաժը՝ Սպիտակ տան ուշադրության կենտրոնում․ ինչո՞ւ են խոսել նրա հնարավոր նշանակման մասին
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
21:47 Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը. Հետք
21:12 Արարատի համայնքապետը սպառնում է դատի տալ «Ուժեղ Հայաստան»-ի անդամին՝ Տիգրանաշենի խաղահրապարակի պատճառով
21:34 Կրակոցներ, ենթադրյալ սպառնալիքներ և ամուսնալուծություն․ նոր մանրամասներ Ջիգանի ու Սամոյլովայի շուրջ