ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։
Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։
2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերով կազմվել է 20,345 արձանագրություն։