Ներքին Ավելին 50 րոպե առաջ - 14:10 22-10-2026

Անտիպ Իսահակյան․ արխիվներում պահպանված հազարավոր էջերը կհրատարակվեն 2027-ին

Չհրատարակված Իսահակյան․ արխիվներում պահպանված պատմությունները «Նարեկացի» արվեստի միությունում։

Հոկտեմբերի 20-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ բանասիրական գիտությունների թեկնածու, իսահակյանագետ Շողեր Խաչատրյանի՝ «Իսահակյանի ձեռագրերի աշխարհում» խորագրով բանախոսությունը:

Ավետիք Իսահակյանի ծննդյան օրվան ընդառաջ կազմակերպված հանդիպման ընթացքում նա ներկայացրեց գրողի ծոցատետրերում, օրագրերում ու նամակներում պահպանված անտիպ նյութերը։

1977 թվականին Արամ Ինճիկյանի կողմից Ավետիք Իսահակյանի «Հիշատակարանի» հրատարակումից հետո օրագրային նյութը մտավ գիտական շրջանառության մեջ: Սակայն դրան զուգահեռ կատարված ծոցատետրային գրառումների ստվար մասը դեռ անտիպ է:

Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի աշխատակից Շողեր Խաչատրյանը, ով «Ավետիք Իսահակյանի օրագրերը և հուշագրությունը» թեմայով ատենախոսության, 9 գիտական հոդվածի և 1 մենագրության հեղինակ է, ներկայացրեց արխիվային աշխատանքի մանրամասները.

-Հիմա ուսումնասիրում եմ ԳԱԹ-ում ու ընտանեկան արխիվում պահվող ծոցատետրերը, նամակները։ Վերլուծվել են մոտ 4 հազար էջ, որոնցից 3 հազարը մշակվել ու պատրաստվում են ակադեմիական հրատարակության հատորյակի համար,- ասաց Շողեր Խաչատրյանը։

Բանախոսն անդրադարձավ նաև ձեռագրերի վերծանման տեխնիկական դժվարություններին.

-Բարդությունն այն է, որ երբեմն շատ դժվար է լինում թվագրել, քանի որ միշտ չէ, որ գրառման հետ ամսաթիվ է գրել։ Երբեմն ստիպված ենք լինում թվագրել թանաքի պահպանվածությանորակի օգնությամբ։

Գրառումներում ու նամակներում բավական հետաքրքիր նյութ կա ժամանակի մշակութային, հասարակական հայտնի անձերի, նրանց հետ հարաբերությունների մասին, ինչը կարող է օգտակար լինել նաև այլ անհատականությունների կենսագրություններն ու պատմական այդ ժամանակաշրջանի իրադրություններին ուսումնասիրողների համար։

Ծոցատետրային գրառումները, որոնք կարևոր աղբյուր են բանաստեղծի կյանքն ու ստեղծագործական աշխատանքն ուսումնասիրելու համար, առաջին անգամ ամբողջական տեսքով հանրությանը կներկայացվեն ակադեմիական հրատարակության 10-րդ հատորում` երկու մասով, որը լույս կտեսնի 2027 թվականին։

Երեկոյի ընթացքում Շողեր Խաչատրյանն «Ավետիք Իսահակյանի օրագրերն ու հուշագրությունը» իր մենագրությունը նվիրեց «Նարեկացի» արվեստի միությանը:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
16:00 Եթե ցուցարարները Փաշինյանի հրաժարականը պահանջեն՝ տալո՞ւ է