Ներքին 2 տարի առաջ - 17:20 20-04-2024

Խոշտանգված Սամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել դեպքի վայրը, տեսագրություն պահպանված չէ. Ռուբեն Մելիքյան

ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ հանրային տրանսպորտում վիճաբանած Սամվել Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.

«Այս դավաճանական վիճակում ես, անկեղծ ասած, չգիտեմ՝ ինչ է հնարավոր անել։ Ուստի կներեք, որ խոսելու եմ մեկ այլ հարցի մասին՝ հաշվի Սամվելի գործի շուրջ օրեր առաջ արձանագրված լայն հանրային համախմբումը։

Եվ այսպես՝ վերջին նորությունները.

1) Երեկ 7 մլն չափով գրավը վճարեցինք՝ 5 ժամ տևած դրամահավաքի շնորհիվ։ Ընդհանուր առմամբ ստացվել է 225 փոխանցում, որոնցից շուրջ 115-ը՝ մինչև 10 հզր դրամի չափով, իսկ շուրջ 100-ը՝ 10 հզր դրամ և ավելի։ Հաշվետվությունը կներկայացվի լրացուցիչ։

2) Խոշտանգման հոդվածով հարուցված վարույթով երեկ Սամվելը տվել է մանրամասն ցուցմունք, իսկ այսօր դեպքի վայրի զննությամբ նա հստակ ցույց է տվել դեպքի վայրը (ելնելով մեքենայի աջ ու ձախ շրջադարձները հստակ հիշելու փաստից), որտեղ արձանագրվել է 1x1 մակերեսով տրորված խոտ (հիշենք շալվարի վրայի կանաչ հետքերը)։

3) Պարզվեց՝ դեպքի վայրը փակ տարածք է, որը պատկանում է Գիտությունների ազգային ակադեմիայի մի գիտահետազոտական ինստիտուտի (կարծեմ՝ օրգանակին քիմիայի ՊՈԱԿ)

4) Պարզվեց՝ Երևանի քննչական վարչությունից դեպի «օրգանական քիմիայի» տարածք դուրս եկող դարպասը տեսանկարահանող տեսախցիկը DVR չունի, այսինքն՝ տեսագրություն պահպանված չէ։

«Օրգանականից» դեպի Ազատության պողոտա դուրս եկող դարպասին նույնպես առկա էր տեսախցիկ, բայց տեսագրությունը լինել-չլինելու հարցը դեռ պարզ չէ»։

Հիշեցնենք, որ Վարդանյանի փաստաբանները հայտնել էին՝ Սամվելին ձերբակալվածների պահման վայր տեղափոխող ոստիկանները, բնական կարիքները հոգալու պատճառաբանությամբ, դուրս են եկել մեքենայից, որից հետո դիմակավորված անձինք բացել են մեքենայի դուռը, որտեղ եղել է ձեռնաշղթայված Վարդանյանը, դուրս են հանել նրան ավտոմեքենայից ու բռնության ենթարկել՝ նվաստացնելով արժանապատվությունը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը