ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագիր կնքել դեկտեմբերին Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի ժամանակ: Այս մասին գրում է «The Atlantic»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականը նշում է, որ ԱՄՆ նախագահը իրեն տեսնում է որպես գործարքի միջնորդ և պատրաստ է Ուկրաինայի նկատմամբ ճնշումներ գործադրել:
Հոդվածում նշվում է նաև նոյեմբերին Չինաստանում կայանալիք գագաթնաժողովի դերը: Այնտեղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է հանդիպել Թրամփի հետ՝ պլանավորելու, թե ինչպես վերջ տալ հակամարտությանը` առանց բանակցություններին Կիևի մասնակցության։