ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 9-ին, կազմել է 361.93 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.04 դրամով։ Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 405.58 դրամ (աճել է 0.86 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.26 դրամ (աճել է 0.03 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 359–360 դրամով, վաճառվում է 362.5-364.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 400-402.5 դրամով, վաճառվում է 408–414 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 3.95–4.04 դրամով, վաճառվում է 4.24–4.38 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 358-359 դրամով, վաճառվում՝ 361.5 դրամով:
Եվրոն գնվում է 404 դրամով, վաճառվում է 408 դրամով:
Ռուբլին գնվում է 4.00 դրամով, վաճառվում է 4.10 դրամով: