Մամուլ 1 օր առաջ - 07:10 08-10-2026

Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը օրերս բավական կոշտ բառապաշարով էր խոսում հավաքականի մասին՝ հայտարարելով. «Թող մաքրվեն, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պատերազմի»։ Սակայն այս հայտարարության ֆոնին ուշագրավ է հենց մարզչի քաղաքացիության հարցը։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Մելիքյանը ՀՀ քաղաքացիություն չունի։

Մելիքյանն անձամբ է հրապարակային հարցազրույցում հայտնել, որ ունի Ուկրաինայի քաղաքացիություն և հանդես է եկել ուկրաինական անձնագրով։

Ստացվում է՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը «պատերազմ գնալու» բառապաշարով հայրենասիրության չափանիշներ է սահմանում ֆուտբոլիստների համար, մինչդեռ ինքն ունի այլ երկրի քաղաքացիություն։

Առանձին պարզաբանման կարիք ունի նաև նրա որդու կարգավիճակը։ Եթե նա ևս ՀՀ քաղաքացի չէ և այդ պատճառով չի ծառայել ու չի ծառայելու Հայաստանի զինված ուժերում, այդ հիմքով նրա վրա չի տարածվել կամ չի տարածվելու ՀՀ պարտադիր զինվորական ծառայության պահանջը։

Հայրենասիրության և «պատերազմ գնալու» մասին բարձրագոչ հայտարարությունները հատկապես պարտավորեցնող են, երբ դրանք հնչեցնում է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը։

«Ժողովուրդը» փորձեց այս հարցի շուրջ մեկնաբանություններ ստանալ Եղիշե Մելիքյանից, սակայն նա այդպես էլ չմեկնաբանեց իրեն առնչվող հարցերը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը