«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել։ Խոսքը 47-ամյա լիբանանահայ Քրիստոֆեր Վարդանյանի մասին է։
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել։ Նա կանանց զուգարանում տեղադրել էր իր անձնական հեռախոսը և տեսանկարահանում էր ներսում տեղի ունեցողը։
Դեպքը քննարկվել է նաև Google-ում՝ ռեստորանի էջի կարծիքների բաժնում։ «Գուստավ»-ի անունից թողնված պատասխանում նշվում է, որ տվյալ մենեջերն արդեն հեռացվել է աշխատանքից։
Դեպքի ականատեսի փոխանցմամբ՝ հեռախոսը պատահաբար նկատել են և անմիջապես կանչել մենեջերին։ Վերջինս, ըստ ականատեսի, սկզբում արգելափակել է հեռախոսը, իսկ երբ նրան հայտնել են, որ սարքում իրենց մասնակցությամբ տեսանյութ կա, Face ID-ով բացել է այն և սկսել ջնջել տեսագրությունները։
Ականատեսի փոխանցմամբ՝ հեռախոսը եղել է հենց մենեջերի անձնական սարքը, որում առկա են եղել նաև նրա անձնական լուսանկարներն ու սելֆիները։
Դեպքի վերաբերյալ ՀՀ ՆԳՆ-ն հայտնել է, որ ոստիկանությունում նշվածի վերաբերյալ տեղեկություն կա, և այն այս պահին ստուգվում է։ Նախարարությունից նշել են, որ իրականացվող գործողությունների մասին լրացուցիչ կհայտնեն։
Նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ ոստիկանությունում նշվածի վերաբերյալ տեղեկություն կա, և այս պահին այն ստուգվում է։
«Մեր գործողությունների մասին լրացուցիչ կհայտնենք»,- ասել է ՆԳՆ մամուլի քարտուղարը։