Սպորտ 30 րոպե առաջ - 19:37 06-10-2026

Հրանտ-Լեոն Ռանոսը գոլի հեղինակ է դարձել իր նորամուտի խաղում

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը գոլի հեղինակ է դարձել իսպանական Սեգունդայի 8-րդ տուրում «Կորդոբայի» դեմ կայացած արտագնա խաղում։ Նրա թիմը՝ «Տեներիֆեն», այս մրցավեճում զիջել է 2-3 հաշվով։

23-ամյա հայ ֆուտբոլիստն իսպանական ակումբի կազմում իր նորամուտի խաղում փոխարինման է դուրս եկել 57-րդ րոպեին, իսկ 68-րդ րոպեին խփել է իր առաջին գոլը նոր թիմի կազմում՝ հավասարեցնելով հաշիվը (2-2)։

Այս հանդիպումից հետո «Տեներիֆեն» վաստակած 11 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը։

Հիշեցնենք, որ Ռանոսն ավելի վաղ վնասվածքի պատճառով չէր միացել Հայաստանի ազգային հավաքականին։ Հիշեցնենք, որ մեր ընտրանին երեկ` հոկտեմբերի 5-ին Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի չորրորդ տուրի շրջանակում արտագնա խաղում գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել Չեռնոգորիայի հավաքականի հետ։

Armsport

Ամենից շատ դիտված

10:52 Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել
20:42 Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի
21:20 Անի Ավետիսյանի ոտքը 8 սմ-ով կարճանալու է, 3 վիրահատություն էլ դեռ առջևում է․ պաշտոնական լավատեսությունն ու իրական սարսափը
22:50 Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռը կործանվել է․ կա 6 զոհ
23:05 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը Երևանի ԲԿ-ներից մեկում է
23:29 Հայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել Սպերցյանը
23:20 Սերժ Սարգսյանի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ օտարված օբյեկտի գործով քրգործ է հարուցվել
21:32 «Կանանց գաղութում» հաշվառված կինը սուր կտրող առարկայով հարվածներ է հասցրել 51-ամյա տղամարդուն
23:54 Հանրապետության հրապարակի շատրվանները նոր կյանք են ստանալու. Տիգրան Ավինյան
23:43 Իլոն Մասկի կարողությունը կրկին գերազանցել է 1 տրիլիոն դոլարի շեմը