Ներքին 1 ամիս առաջ - 16:01 06-10-2026

ԵՄ երկրներում գազի գների աճը տարվա սկզբից կազմել է 140 տոկոս. Ֆոն դեր Լայեն

Եվրամիության երկրներում գազի գների աճը տարվա սկզբից կազմել է 140%, բայց Եվրահանձնաժողովը շարունակում է պահանջել մինչև 2027 թվականի վերջը ամբողջությամբ հրաժարվել Ռուսաստանից գազի գնումներից, ինչպես նաև մտադիր է միավորել և իր վերահսկողության տակ վերցնել ԵՄ գազի ներմուծման գործընթացը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նիստում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Փետրվարից ի վեր ԵՄ-ում գազի գներն աճել են 140%-ով», - ընդգծել է նա։ ԵՀ ղեկավարը նշել է, որ 2026 թվականի սկզբից ԵՄ-ն գազի ներմուծման համար 100 միլիարդ եվրոյով ավելի է վճարել, քան 2025 թվականին, ընդ որում՝ չներմուծելով ոչ մի մոլեկուլով ավելի, քան նախկինում:

Իրականում, Եվրոստատի տվյալներով, տարվա առաջին ինը ամսվա ընթացքում եվրոպական երկրների կողմից գազի ներմուծումը կրճատվել է ավելի քան 5%-ով՝ 2025 թվականի համեմատ։

«Մենք բոլորս զգում ենք այս գները։ Բիզնեսը ճնշման տակ է, մարդիկ հազիվ են վճարում հաշիվները, և այս իրավիճակը կարող է վատթարանալ ձմռանը մոտենալուն զուգընթաց», - ասել է ֆոն դեր Լայենը՝ կոչ անելով գործել անհապաղ, որպեսզի ԵՄ-ն այս ճգնաժամից հետո ավելի ուժեղ դուրս գա:

Նա կոչ է արել մեծացնել ներդրումները կանաչ և ատոմային գեներացիայի մեջ և կրճատել Ռուսաստանից գազի գնումները: Նրա խոսքով՝ Ռուսաստանից գազի ներկրումն արդեն նվազել է մինչև պատերազմի սկզբի ամբողջ եվրոպական ներմուծման 45%-ից մինչև այսօրվա 12%-ը:

«ԵՄ-ն այն կհասցնի զրոյի հաջորդ տարվա վերջին», - խոստացել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է