ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Լոս Անջելեսը և Սան Դիեգոն (երկուսն էլ Կալիֆոռնիայի նահանգում) կարող են ավերվել Իրանի հետ ԱՄՆ պատերազմի պատճառով։
«Ես ուզում եմ տեսնել հսկայական հաղթանակ Իրանի նկատմամբ, քանի որ դա կհաստատի մեր արած ամեն ինչը։
Նրանք կարող են ոչնչացնել քաղաք․ թող ոչնչացնեն Լոս Անջելեսը, թող ոչնչացնեն Սան Դիեգոն։ Դա շատ փոքր գին է, և ամեն ինչ շատ շուտով կավարտվի։
Իրականում, ամեն ինչ գրեթե ավարտվել է, չնայած նրանք կարող են մի փոքր ավելի երկար ձգձգել, բայց դա շուտով կավարտվի, այս կամ այն կերպ»,-ասել է նա։