Ներքին 3 օր առաջ - 09:25 06-10-2026

ՄԻՊ-ը «Երևանի երեխայի խնամքի կենտրոն»-ում արձանագրել է մատչելիության և սննդի անվտանգության խնդիրներ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության «Երևանի երեխայի խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն, տեղեկացնում է Պաշտպանի գրասենյակը։

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները 2026 թվականի հոկտեմբերի 1-ին չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության «Երևանի երեխայի խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ՝ Հաստատություն)։

Այցի ընթացքում ուսումնասիրվել են Հաստատության շենքային պայմանները, կոմունալ և սանիտարահիգիենիկ հարմարությունները, երեխաներին տրամադրվող խնամքը, մասնավորապես՝ առաջին բժշկական օգնության ծառայությունները, սնունդը և հագուստը, Հաստատության աշխատակազմի և երեխաների միջև հարաբերությունները, երեխաների իրավունքների և շահերի պաշտպանության վիճակը և փաստաթղթերը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին ու կիրառելի չափորոշիչներին։

Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն արձանագրել են մի շարք խնդիրներ, որոնց մի մասը համակարգային են։

Մասնավորապես, արձանագրվել է՝

Հաստատության ֆիզիկական միջավայրը չի համապատասխանում համընդհանուր դիզայնի սկզբունքներին: Մասնավորապես՝ Հաստատությունում առկա չէ վերելակ, թեքահարթակները և սանհանգույցները չեն համապատասխանում միջազգային չափորոշիչներին, մուտքերի, ելքերի և առանձին սենյակների դռներն ունեն շեմեր և այլն,
2026 թվականի ընթացքում շարունակվել է երեխաներին Հաստատություն տեղավորելու գործընթացը,
առանձին դեպքերում բացակայել է սննդամթերքի պիտանիության ժամկետի վերաբերյալ մակնշումը, իսկ որոշ դեպքերում արձանագրվել են սննդամթերքի որակական ոչ պատշաճ վիճակի արտաքին հատկանիշներ։

Այցի ավարտին արձանագրված խնդիրների մի մասը քննարկվել է Հաստատության տնօրենի հետ։

Հաստատության տնօրինությունը և անձնակազմն այցի ընթացքում արդյունավետ համագործակցել են Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ։

Մշտադիտարկման չհայտարարված այցի արդյունքները, ներառյալ՝ Պաշտպանի կողմից բազմիցս բարձրացվող համակարգային խնդիրները, կամփոփվեն, և դրանք արտացոլող փաստաթուղթն առաջարկությունների հետ համատեղ կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին։

Մարդու իրավունքների պաշտպանը, որպես «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիաների դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող պաշտոնատար անձ, հատուկ ընդգծում է պետության կողմից հաշմանդամություն ունեցող անձանց և երեխաների շուրջօրյա խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը հետևողականորեն շարունակելու և զարգացնելու անհրաժեշտությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում