Արտաքին 4 օր առաջ - 22:24 05-10-2026

Նախագահ Թրամփը ցանկանում է այցելել Ուզբեկստան. ԱՄՆ հատուկ բանագնաց

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է այցելել Ուզբեկստան։ Ինչպես տեղեկանում ենք ուզբեկական Daryo հարթակից, այս մասին Ուզբեկստան կատարած այցի ընթացքում հայտնել է գլոբալ գործընկերության հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Պաոլո Զամպոլլին։

«Գիտեմ, որ նա ցանկանում է գալ Ուզբեկստան։ Նախագահի աշխատանքային գրաֆիկը չափազանց հագեցած է, սակայն նա ինձ ասել է, որ ցանկանում է այցելել Ուզբեկստան։ Ես նույնպես մշտապես բարձրացնում եմ այդ հարցը։ Ուստի մի օր նա անպայման կայցելի Ուզբեկստան։ Հուսով ենք, որ այդ այցը տեղի կունենա հնարավորինս շուտ», – հայտարարել է Զամպոլլին։

Նա նշել է, որ Ուզբեկստանն այժմ դարձել է այնպիսի ուղղություն, ուր պետք է այցելեն Սպիտակ տան և ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները։ Պաշտոնյան հավելել է, որ գոհ է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումից։

«Ես շատ հպարտ եմ, որ մեր երկրները բարեկամացել են։ Սա ընդամենը սկիզբն է։ Մենք շատ լավ հիմք ենք ստեղծել», – ասել է նա։

Բանագնացը նաև Ուզբեկստանը ներկայացրել է որպես աշխարհի լավագույն 10 ուղղություններից մեկը, ուր արժե այցելել ճամփորդելու հնարավորություն ունեցող մարդկանց։ Նա հավելել է, որ Ուզբեկստանը նաև գրավիչ երկիր է դարձել ներդրումների համար։

Նախագահ Շավքաթ Միրզիյոևը բազմիցս հրավիրել է Թրամփին՝ այցելելու Ուզբեկստան իր համար հարմար ժամանակ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում