Արտաքին 48 րոպե առաջ - 15:42 04-10-2026

Ռուսաստանն ԱԹՍ-ով հարվածել է Կիևի Հյուսիսային կամրջին

Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Կիևի Հյուսիսային կամրջին։ Քաղաքապետ Կլիչկոն հայտնել է, որ կամուրջը հարվածից վնասվել է։

Ճանապարհին մեծ փոս է առաջացել։ Ականատեսները հրապարակում են հարվածի պահը։
Սա Դնեպրով անցնող այդ կամրջին հասցված արդեն երկրորդ հարվածն է։

Կամուրջն օգտագործվում է զորքերի տեղափոխման և ռազմական բեռների մատակարարման համար։